Մամուլ

Քրիստինա Եղոյանը գիշերն անցկացրել է հիվանդանոցում

Երգչուհի և դերասանուհի Քրիստինա Եղոյանը, վերջին շրջանում ակտիվ չէ սոցիալական հարթակներում, ինչն անհանգստացրել էր իր հետևորդներին։

Նա ինստագրամյան իր էջի «story» բաժնում բացատրել է բացակայության պատճառը։

Քրիստինան տեղեկացրել է, որ նախորդ գիշերն ամբողջությամբ անցկացրել է հիվանդանոցում։

Պարզվում է՝ առողջական խնդիրներ է ունեցել նրա դուստրը՝ Լուսին։ Սակայն դերասանուհին շտապել է հանգստացնել երկրպագուներին։

«Այժմ ամեն ինչ կարգին է»,- նշել է նա՝ միաժամանակ խնդրելով հետևորդներին չհարցնել տեղի ունեցածի կոնկրետ պատճառների մասին։

Կիսվեք ձեր էջում