Քրիստինա Եղոյանը՝ աղքատ ամուսին ընտրելու մասին
Քրիստինա Եղոյանը՝ աղքատ ամուսին ընտրելու մասին
Hraparak.am-ը գրում է․ Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը, ում հարսանիքը տեղի է ունեցել մարտի 10-ին, շարունակում է կիսվել հարսանեկան լուսանկարներով։
Երգչուհին, ով այժմ գտնվում է Մոսկվա քաղաքում, Instagram-ի իր էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է 24 ժամ, ինչից հետո անհետանում է, պատասխանել է հետեւորդներին հետաքրքրող հարցերին։
Քրիստինայի երկրպագուներից մեկը հարցրել է․ «Ձեր ամուսնուն կընտրեի՞ք, եթե նա աղքատ լիներ»։
Ի պատասխան՝ Քրիստինան գրել է․ «Այո, կընտրեի, որովհետեւ հարաբերություններում կարեւորում եմ սերն ու նվիրվածությունը, իսկ հարուստ կամ աղքատ լինում են հոգով, ոչ թե գումարով»։