Քրեակատարողական հիմնարկները նոր գույք կունենան
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը շարունակում է փոփոխությունների գործընթացը բանտային առողջապահության ոլորտում:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակում քրեակատարողական համակարգի բժշկական անձնակազմի համար աշխատանքային բարեկեցիկ պայմաններ ապահովելու նպատակով ձեռք է բերվել անհրաժեշտ կահույք՝ այդ թվում դեղորայքի և բժշկական նյութերի պահման համար նախատեսված պահարաններ, փայտե պահարաններ, գրասեղաններ և աթոռներ:
Ըստ նախարարության տվյալների` առաջիկայում նախատեսվում է դրանք տեղաբաշխել համապատասխան քրեակատարողական հիմնարկներում: