Մամուլ

Քրեական հետախույզներն իրականացրել են հատուկ օպերացիա․ բերման ենթարկվածներից մեկի «տռուսիկում» հայտնաբերվել է ատրճանակ

Քրեական հետախույզներն իրականացրել են հատուկ օպերացիա․ բերման ենթարկվածներից մեկի «տռուսիկում» հայտնաբերվել է ատրճանակ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 11-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները իրականացրել են «Վարտիքդ թաքստոց չի դառնա» օպերացիան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Toyota մակնիշի ավտոմեքենայում գտնվողների մոտ ապօրինի զենք, զինամթերք կա։ 

Այդ օրը, ժամը 14։10-ի սահմաններում քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստանում, թե որտեղ է գտնվում նշված ավտոմեքենան և մեկնում են նշված վայր։

Ու արդեն Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկից զենք, զինամթերք պահելու կասկածանքով քրեական հետախուզության օպերլիազորները բռնում և Ոստիկանության Էրեբունու  բաժին են ներկայացնում նշված անձնաց, իսկ Toyota մակնիշի ավտոմենքենան էլ տեղափոխվում է Ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղափոխված անձինք են Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչներ 26-ամյա Ալբերտ Ժամհարյանը, 25-ամյա Արմեն Գաբրիելյանը, 27-ամյա Արսեն Մկրտչյանը և 21-ամյա Նարեկ Հակոբյանը։ 

Արդեն Ոստիկանության Էրեբունու բաժնում անձնական զննությամբ Ն․ Հակոբյանի մոտ հայտնաբերվում է 5.6 մմ տ/չ «GO 44420» գործարանային համարի «Վալտեր Պ22» տիպի ատրճանակ և ծալովի դանակ:

Դեպքի փաստով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստվել են նյութեր, և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ատրճանակը հայտանբերվել է վարտիքի մեջ։

Կիսվել