Քրեական հեղինակությունների հետ բանակցելը վերապահվել է Արարատ Միրզոյանին. «Իրավունք»
Քրեական հեղինակությունների հետ բանակցելը վերապահվել է Արարատ Միրզոյանին
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է առանց խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի կարծիքները հաշվի առնելու՝ հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրությունների տանել երկիրը, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վրա ոչ պակաս ծանր գործառույթ է դրված:
«Իրավունք»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ նա է լիազորվել, որպեսզի բանակցություններ վարի քրեական հեղինակությունների հետ՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Ընդ որում՝ ըստ նույն լուրերի, քրեական աշխարհում իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայցեւ իրենց պայմաններն են առաջ քաշել՝ կապված համաներման անհրաժեշտության հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում