Մամուլ

Քսան տարի լավ էլ համբերում էիք ու ստրուկի պես ճռռում. hիմա մի քանի ամիս համբերել չեք կարողանում. Լիզա Ճաղարյան

Էդ որ ասում եք՝ էյֆորիա, էյֆորիա, ամենեւին նրանց չի վերաբերում, ովքեր կազմուպատրաստ կանգնած, համբերությամբ սպասում ու պայքարում են ՀՀԿ-ականներին պատմության աղբանոց ուղարկելու համար։
Նրանք դեռ կան, պարոնայք եւ տիկնայք, եւ դեռ հայտնի չէ, թե էլ ինչ սրիկայություն կարելի է սպասել սրանցից։
Էյֆորիայի մեջ են «պահանջատերերը»։

Էս բանն ինչի՞ չարեցիր, բա էն բանն ինչի՞ չես անում, բա ու՞ր է քո խոստացած էն բանը, բա ինչի՞ չեկար էսինչ տեղը, բա ինչի՞ են Գյումրիի ճամփեքը փոշոտ, բա ինչի՞ չես էն մեր հարեւան Գարսեւանի սանձերը քաշում՝ իրիկունները նենց է նարդու քարերը շրխկացնում, գլխացավից մեռնում եմ…

Ու իբր չեն հասկանում, որ էս նոր կառավարությունը հիմա էն վիճակում է, որ միայն օգնության կարիք ունի, ոչ թե 24-ժամյա մուննաթի։

Քսան տարի լավ էլ համբերում էիք ու ստրուկի պես ճռռում։ Հիմա մի քանի ամիս համբերել չեք կարողանում, մինչեւ իրական իշխանափոխություն կատարվի, որ իմանանք՝ ումից ինչ պահանջենք եւ ում՝ ինչու եւ ինչքան քննադատենք։
Դժվար է հավատալ, որ չեք գիտակցում՝ ինչ եք անում:

Աղբյուր՝ Լիզա Ճաղարյան

Կիսվել