ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանը հրաժարվում է մանդատից
Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամը դիմումը ներկայացրել է այսօր` օգոստոսի 25-ին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 21-ին հայտնեց, որ պատգամավորական մանդատից հրաժարված Արսեն Թորոսյանը նշանակվելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Արեն Մկրտչյանն էլ` Լոռու մարզպետ։
Լոռու մարզպետի պաշտոնը թափուր է հունիսի 2-ից: Նախկին մարզպետ Արամ Ղազարյանի` ոստիկանապետ նշանակվելուց հետո այդ պաշտոնը չի համալրվել, նրա տեղակալներից Հովհաննես Ավետիսյանն է մարզպետի պարտականությունները ժամանակավոր կատարում։