Ազատ խոսք

ՔՊ-ն 150 մլն դրամ է վատնում քաղաքապետարանի նիստերի դահլիճը վերանորոգելու համար, երբ 85 ավտոբուս գտնվում է անսարք վիճակում

ՔՊ-ի ու Ավինյանի հերթական քայլը՝ ընդդեմ «հպարտ» քաղաքացիների: Երևանի տրանսպորտային «բարեփոխումները» տապալված են քանի, որ թանկացնելով ուղեվարձը ու ստելով թե նոր ավտոբուսներ են բերելու, քաղաքացիները մնում են կանգառներում ժամերով տրանսպորտին սպասելիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Այս պահին 85 (միավոր) ավտոբուս գտնվում է անսարք վիճակում, դրանք շտապ վերանորոգելու փոխարեն, ՔՊ-ն շուրջ 150 մլն դրամ է վատնում քաղաքապետարանի նիստերի դահլիճը վերանորոգելու համար, բայց դահլիճը գտնվում է իդեալական վիճակում։

ՔՊ-ն դարձել է պատուհաս Երևանցիների ու Երևանի գլխին»,- գրել է նա: