ՄամուլՔաղաքականություն

ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու. Մարտուն Գրիգորյան

ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու. Մարտուն Գրիգորյան

 Այս մասին հայտարարել է «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը:

«Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է»։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը ստացել է 17 հազար 183 քվե, ձայների 36.24 տոկոսը, Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ 9 հազար 727 քվե, ձայների 20.51 տոկոսը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյան՝ 2 հազար 902 քվե, ձայների 6.12 տոկոսը, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ 7 հազար 380 քվե, ձայների՝15.56 տոկոսը, «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ 3 հազար 734 քվե, ձայների 7.87 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1 694 քվե, ձայների 6,12 տոկոսը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 651 քվե, ձայների 1,37 տոկոսը, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքը՝ 2 հազար 111 քվե, ձայների 4,45 տոկոսը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը՝ 1 406 քվե, ձայների 2,96 տոկոսը։

Ընդդիմադիր երկու ուժերը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանն ու «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանն արդեն հայտարարել են, որ կմիանան երկրորդ տեղը զբաղեցնող ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին։