ՔՊ խմբակցության քարտուղարն ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր նարկոթեստ պետք է հանձնի. Թագուհի Թովմասյան
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովի նախագահից պաշտոնական գրությամբ պահանջել է, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողով մտնի միայն թմրանյութիազդեցության թեստ հանձնելուց հետո:
Պատգամավորը տեղեկացրել է, որ ԱԺ ՔՊ խմբակցույթան քարտուղարը խանգարել է իր ճեպազրույցը։ Ըստ հայտարարության՝ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Թագուհի Թովմասյանը խոսում էր Բաքվի բանտում գտնվող և խոշտանգումների ենթարկվող հայ գերիների մասին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հովհաննիսյանի վարքագիծը ոչ միայն խախտում է պատգամավորի գործունեության երաշխիքները, այլև սահմանափակում է լրագրողների իրավունքները։ Պատգամավորը պահանջում է, որ Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողով մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները հրապարակվեն։ «Խորհրդարանը չի կարող հանդուրժել խուլիգանություն», – ասված է Թագուհի Թովմասյանի հայտարարության մեջ։