Մամուլ

ՔՊ-ից դուրս գալը մեծ գայթակղություն է դարձել

ՔՊ-ից դուրս գալը մեծ գայթակղություն է դարձել

Armlur.am-ը գրում է․ Երևանի ավագանու ընտրություններում խայտառակ տապալումից հետո ՔՊ-ականների մոտ թիմը լքելու գայթակղությունը մեծացել է, նրանց մեծ մասն այս ձախողումից հետո ցանկանում են լքել թիմը:

ՔՊ-ականների մոտ արդեն անթաքույց անհանգստություններ կան այս մասով և անգամ սոցցանցերում են քննարկումներ սկսել:

Այսպիսով՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վազգեն Մանուկյանի կինը՝ Նաիրա Չոբանյանը երեկ ֆեյսբուքի իր էջում գրել է՝ «Հլը ՔՊ-ից թռնողներ չկան ՞՞».

Քաղաքապետարանի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն պետ Խորեն Գրիգորյանը, որը հայտնի ՔՊ-ական է, արձագանքել է այս գրառմանը. «Մարդկանց մի գայթակղեք»:

Հիշեցնենք, որ Խորեն Գրիգորյանի կինը՝ Արմենուհի Ավետիսյանը, ընդամենը օրեր առաջ նշանակվել էր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո:

Ստացվում է, որ ավագանու ընտրություններից հետո այնպիսի մի անհույս վիճակ է տիրում ՔՊ ներսում, որ կուսակցությունից դուրս գալն իսկական գայթակղություն է դարձել:

nan chyan
nan
Կիսվել