Մամուլ

ՔՊ-ական պատգամավորը Սիսիանի տեղամասում առավոտվանից ակնհայտ առհամարական պահվածք է ցուցաբերում․ Դանիել Իոաննիսյան

ՔՊ-ական պատգամավորը Սիսիանի տեղամասում առավոտվանից ակնհայտ առհամարական պահվածք է ցուցաբերում․ Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը Սիսիանի 34/06 տեղամասում առավոտվանից ակնհայտ առհամարական պահվածք է ցուցաբերում Ընտրական օրենսդրության նկատմամբ։

Մասնավորապես, օրենքի խախտմամբ շարունակականորեն գտնվում է տեղամասի մուտքի մոտ, ստեղծում կուտակումներ, անտեսում ոստիկանների` մեքենան հանելու պահանջը (որը, իմիջիայլոց շատ ուշ ձևակերպվեց)։

karen hambardzumyan

Իշխանական այս պատգամավորը համարյա ամբողջ օրը անցկացրեց տեղամասի մուտքի մոտ (մի քանի ժամը` մուտքի մոտ կայանած իր մեքենայում), ուր լսում էր ընտրողներին ուղեկցող անձանց («տասովշիկների») «զեկույցները»։

Այս ֆոնին առավել արժանահավատ են դառնում նախընտրական փուլում «Անկախ դիտորդի» ստացած այն ահազանգերը, որ ՔՊ-ն, ի դեմս Կարեն Համբարձումյանի, վարչական լծակներով (այդ թվում` բուժհաստատություններում) Սիսիանում ստիպում է ընդդիմադիր թեկնածուներին ինքնաբացարկ հայտնել»։

Կիսվել