ՔՊ-ական պաշտոնյաների հարազատները ավտոմատով կրակել են Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա․ կա 1 զոհ. 6 վիրավոր
ՔՊ-ական պաշտոնյաների հարազատները ավտոմատով կրակել են Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա․ կա 1 զոհ. 6 վիրավոր
Politik.am-ը գրում է․ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ կրակել են երիտասարդների վրա:
Այս պահին կա մեկ զոհ և մի քանի վիրավորներ, տարբեր բարդության։
Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։
Politik.am-ի տեղեկություններով ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայոհյել են Նիկոլ Փաշինյանին։
Նշենք, որ քիչ առաջ Shamshyan.com-ը հայտնեց, որ այսօր՝ հունիսի 19-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի: