ՔՊ-ականների ծեծկռտուքի թեման Սերգեյ Բագրատյանը շարունակել է՝ «հաշիվ պահանջելով» Արմավիրի մարզպետից. մանրամասներ
ՔՊ-ականների ծեծկռտուքի թեման Սերգեյ Բագրատյանը շարունակել է՝ «հաշիվ պահանջելով» Արմավիրի մարզպետից. մանրամասներ
Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 16-ին՝ ՔՊ-ականների Դիլիջանում տեղի ունեցած ծեծկռտուքի հաջորդ օրը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը որոշել է հաշիվներ պարզել Արմավիրի մարզպետի հետ:
Սերգեյ Բագրատյանը համարվում է Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանի հովանավորը, քանի որ Բագրատյանն է նրան այդ պաշտոնում երաշխավորել, նշանակել նրան:
Երբ գիշերը Բագրատյանին պատմել են, որ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ վիճաբանել է քաղաքապետ Մաթևոսյանը, որի արդյունքում ծեծկռտուք է սկսվել, պատգամավոր Բագրատյանը որոշել է անձամբ գնալ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ ու պարզել, թե ինչու է հայհոյել Վայքի համայնքապետին:
Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ թեժ խոսակցություն է եղել, որից հետո Բագրատյանը հեռացել է: