Մամուլ

ՔՊ-ականները մեկնում են Ջերմուկ՝ մասնակցելու ՔՊ քաղաքական խորհրդի նիստին

ՔՊ-ականները մեկնում են Ջերմուկ՝ մասնակցելու ՔՊ քաղաքական խորհրդի նիստին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մեկնել է Ջերմուկ՝ մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստին: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Մամուլի տեղեկություններով՝ Ջերմուկ են մեկնել նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, ՔՊ վարչության անդամները եւ այլ իշխանականներ: ՔՊ քաղաքական խորհրդի անդրանիկ նիստը տեղի է ունենալու վաղը՝ դեկտեմբերի 17-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Ըստ տեղեկությունների՝ ՔՊ-ականները հանգրվանել են քաղաքի ամենաթանկ հյուրանոցում՝ «Հայաթ Փլեյսում»:

Կիսվել