Մամուլ

ՔՊ-ականները խնջույք են արել Գյումրիում (Տեսանյութ)

ՔՊ-ականները խնջույք են արել Գյումրիում (Տեսանյութ)

Դեկտեմբերի 16-ին Գյումրիում տեղի էր ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարեվերջյան ամփոփիչ քաղաքական ժողովը:

ArmLur.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ ժողովից:

Նախ տեղեկացանք՝ քանի որ ՔՊ-ականները շատ են եղել, այդ իսկ պատճառով մի քանի հյուրանոցներում են տեղեր ամրագրել: Ժողովի նախօրեին՝ դեկտեմբերի 15-ի երեկոյան, իշխանականները Գյումրիի «Տիգրան Մեծ» ռեստորանում խնջույք են արել՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, իսկ ՔՊ քաղաքական ժողովը տեղի է ունեցել «Կումկումա» ռեստորանային համալիրում, որտեղ մինչ ՔՊ-ականների գալը՝ նախապես անվտանգային միջոցառումներ են արվել, ստուգել, ժողովի ողջ ընթացքում էլ տարածքը ոստիկանների հսկողության տակ է եղել:

Ժողովը տեւել է մոտ 5-6 ժամ, իսկ օրակարգում հիմնականում արտաքին քաղաքական եւ կուսակցական հարցեր են եղել:

ՔՊ ժողովին ամփոփիչ ելույթ է ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել