«Քո տեղն աղբամանն է, հայրենիքդ ուրացար, արա, այ տղա, չնայած քեզնից ինչ տղա». «Կամք»-ի անդամները՝ նախարարին
«Քո տեղն աղբամանն է, հայրենիքդ ուրացար, արա, այ տղա, չնայած քեզնից ինչ տղա». «Կամք»-ի անդամները՝ նախարարին
«Կամք» նախաձեռնության անդամներն այսօր ավտոերթով գնացին ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ, որտեղ կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ պահանջում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
«Քո տեղն աղբամանն է, հայրենիքդ ուրացար, արա, այ տղա, չնայած քեզնից ինչ տղա»,- ավտոերթի ժամանակ բարձրախոսներով հայտարարում էին ակցիայի մասնակիցները։
Ակցիայի մասնակիցները բեռնատարի վրա աղբաման էին տեղադրել, որի մեջ դրել էին նախարար Արայիկ Հարությունյանի լուսանկարը: Նրանք վանկարկում են՝ «Արայիկ, հեռացի՛ր»:
Նախաձեռնության անդամներ փակել էին ճանապարհի երթևեկելի հատվածը, սակայն ոստիկանները նրանց հրելով հեռացրին ճանապարհի այդ հատվածից: