Ազատ խոսք

Քո ու քո թիմի ֆոնի վրա Սերժի թիմը քիչ քիչ դառնում են հրեշտակներ. Արթուր Ղազարյան

Քո ու քո թիմի ֆոնի վրա Սերժի թիմը քիչ քիչ դառնում են հրեշտակներ. Արթուր Ղազարյան

Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլը շարունակում է խոսել, խոսել, լայվեր է մտնում, օրը նորից մեկ երկու երեք անգամ, վախենալով զիջել լրատվականների գլխագրերը այլ լուրերին։ Ես հետևում եմ նաև Ադրբեջանի լրատվությանը, այնտեղ Ալիևի մասին այդքան չեն գրում, որքան մեզ մոտ՝ Նիկոլի։

– Նիկոլը մոլորության մեջ է, թե “նախկինում ընտրությունների ժամանակ փող վերցնողները” փոխվել են և այլևս փող չեն վերցնելու։ Ո՞րտեղից այդ համոզմունքը քեզ։ Ոչ փոխել ես ընտրական բարդացված օրենսգիրքը, ոչ փոխել ես կուսակցությունների մասին օրենքը, ոչ կասեցրել ես ՀՀԿ-ԲՀԿ- ՕԵԿ,,,,, կաշառք բաժանող կուսակցությունների գործունեությունը։

Ինչով ես համոզված, որ փող չեն վերցնելու։ Դու հենց հեռացար, վերցնելու են։ Համոզվա՞ծ ես, որ Աբովյանում տեղական ընտրություններում, որ քո կուսակիցը պարտվեց, փող չեն վերցրել։

– Մաֆիոզ մտածելակերպից գնա իրավապահ համակարգի հետ խոսա, անելիքներդ պլանավորի, գործ արա, ունեցի վերջապես մեկ ավարտված դատական գործ։ Ի՞նչու ես նստել օրինապահ քաղաքացուս՝ ինձ, մաֆիոզ բարքեր բացատրում, սովորեցնում։ Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ։ Ի՞նչ փայերի մասին ես խոսում, ինձ անհասկանալի են։

– Թվարկեցիր մեծ հիասթափություն ապրողների քո ընկալած, ցանկալի և հեշտ բացատրելի ցանկը։

Բա մի հատ խոսայիր ինչու է ժողովուրդը հիասթափված։ Ինչ պրոբլեմներ կա, որ չես լուծում, ունակ չես լուծելու, չես էլ հասկանում որ կան այդ խնդիրները։ Թիմդ խոսում է միայն պարգևավճարներից։

– Սերժի մնացորդներին դու ես պահում, դու ես փայփայում, դու ես նշանակում ու շարունակելու ես պահել։ Քանի որ ՀՀԿ-ի ֆոնի վրա ես դու սպիտակ ձիու վրա երևում։ Առանց ՀՀԿ-ի անմիջապես կերևա, որ թագավորը մերկ է, թագավորը ոչ մի նախկին խոստում չի կատարել, իսկ նրա թիմը ուղղակի կարիերիստ, ապաշնորհ, ոչ նվիրյալ, փողասերներ են։ Քո ու քո թիմի ֆոնի վրա Սերժի թիմը քիչ քիչ դառնում են հրեշտակներ։

– Արտաքին կողմնորոշումներից ես խոսում, արևմտամետները չպետք է ուրախանան, ռուսամետները չպետք է ուրախանան։ Դրա համար էլ մեր երկիրը ստանում է գրոշներ, երբ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը հարյուր միլիոնավոր օգնություններ են ստանում, քաղաքացիները ունեն ազատ տեղաշարժվելու իրավունք, կնքում են հարյուրավոր գործնական պայմանագրեր, իսկ դու Տրյուդոյին-Մերկելին կանչում սելֆի ես անում, ճանապարհ դնում։ Վրաստանը տեղյա՞կ ես 2 տարում ինչ բարեփոխումներ է արել։ Գրում գրում ենք, էլի անօգուտ։

Նիկոլ, ես քո թվարկած ոչ մի խմբում չկամ։ Որովհետև ես միշտ արդարության համար եմ պայքարել, չեմ եղել ոչ մի կուսակցության անդամ, աշխատել եմ իմ արդար քրտինքով, պետությանը միշտ տվել եմ, իսկ սպասելիք՝ չեմ ունեցել։

Այո, ես պայքարել եմ 95 թվականից անշահախնդիր, ենթարկվել եմ հալածանքների, այն հավատով որ մի օր Հայաստանում կլինի լյուստրացիա, ու ես արխիվից կվերցնեմ գործ տվողների ցանկը, որ նրանք պատասխան տան ամենի համար։

Իսկ դու նստել հեքիաթներ ես պատմում։

Նիկոլ, դու պետքա հեռանաս։ Դու անելիք չունես։ Դու ուղղակի խոսել ես սիրում ու վերջ։

Դու մնացել ես Լևոն-Ռոբ-Սերժ եռյակի արանքում, Արմեն Սարգսյանն էլ վրադիր, ու մեր երկիրը այդ պատճառով անընդհատ պառակտվում է այդ նախկին ու ներկա զոմբիթիմերի արանքում։

Հեռացի, թող զերոյական մարդ գա, գնանք առաջ, դուրս գանք պատմության 30 ամյա ճահճից, որի մեջ դու շարունակաբար պահում ես 2 տարի»։

Կիսվել