Քո երաժշտությունը ոգեշնչում բերեց ամբողջ աշխարհում․ Տիգրան Ասատրյանը շնորհավորել է հոր երկնային ծնունդը
Այսօր երգիչ Արամ Ասատրյանի ծննդյան օրն է:
Հոր երկնային ծննդյան կապակցությամբ սոցիալական հարթակներում հուզիչ գրառմամբ է հանդես եկել որդին՝ երգիչ Տիգրան Ասատրյանը։
«Այսօր մենք նշում ենք Արամ Ասատրյանի երկնային ծննդյան 73-ամյակը՝ երաժշտության լեգենդ, ով անջնջելի հետք է թողել աշխարհում։
Երբ մենք անդրադառնում ենք քո անհավանական կյանքին և կարիերային, հպարտանում ենք այն ամենով, ինչին դու հասել ես։
Քո երաժշտությունը հուզեց միլիոնավոր մարդկանց սրտեր և ոգեշնչում բերեց ամբողջ աշխարհում»,- գրել է Տիգրանը։
Արամ Ասատրյանը ծնվել է Վաղարշապատում` Արևելյան Հայաստանից տեղափոխված փախստականների ընտանիքում։ Մանուկ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից։
1985 թ. Լևոն Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի, Սուրեն Գասպարյանի և Սիմոն Սիսոյանի հետ միասին ստեղծել է սեփական խումբը։ Հայրենասիրական և սիրային երգերով ելույթներ եր ունենում Արցախյան պատերազմի մասնակիցների համար։
2003 թ. ՀՀ Մշակույթի նախարարությունը Արամ Ասատրյանին շնորհել է «Գուսան» պատվավոր տիտղոսով։ Արամ Ասատրյանը վախճանվել է 2006 թ. նոյեմբերի 7-ին սրտի կաթվածից։
2013 թվականին Վաղարշապատում բացվել է Արամ Ասատրյանի թանգարանը, որտեղ ցուցադրվում են երաժշտի բոլոր մրցանակներն ու պատվոգրերը և նրան պատկանած իրեր:


