Քույրս՝ Մարիամը, ներքևից ձայն է տվել. անհետ կորածի հարազատ (Տեսանյութ)
Քույրս՝ Մարիամը, ներքևից ձայն է տվել. անհետ կորածի հարազատ (Տեսանյութ)
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով անհետ կորած քաղաքացիների հարազատները ամբողջ գիշեր եղել են դեպքի վայրում։ Նրանք դժգոհում են, որ տեխնիկայի ներգրավումը եղել է այն ժամանակ, երբ պաշտոնյաներն են այցելել դեպքի վայրը։
«Անհետ կորել է փեսայիս եղբայրը, ամբողջ գիշեր էստեղ ենք եղել, օգնում ենք իրար, որ գտնենք, բայց չենք հասցրել ինչ–որ բան անել։ Իրենցից շատ բան ենք արել, ոչ՛ տրակտոր կա, ո՛չ գրուզավիկ, փոխնախարարը եկել է, հետո միայն տեխնիկան հայտնվել է, բայց սայլը տեղից չի շարժվել։
Փլատակների տակ շատ մարդ կա, բայց նույնիսկ իրենց ծնողները դրա մասին տեղյակ չեն»,– լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած քաղաքացիներից մեկի հարազատը։
Վանիկ Կարապետյանը, որն անհետ կորած երկու քույրերի հորեղբոր տղան է, լրագրողների հետ զրույցում պատմել է, թե փլատակի տակ մնացած իր քույրը բղավել է, որ իր ձայնը լսեն, բայց նրա քույրերն ու 5–ամյա տղան մինչեւ այս պահը չեն գտնվել։
«Խանութներից մեկի տերը պատմել է, որ իր աշխատողն ասել է, թե ինքը երկու աղջկա ու նրանց հետ մի երեխայի հետ պադվալային հարկում է, բայց հետո էլ կապ չի ունեցել։ Մարիամը՝ քույրս, ներքեւից ձայն է տվել։ Ես չգիտեմ, թե դա ժամը քանիսին է եղել։
Անհետ կորած քույրերս եկել էին առեւտուր անելու համար, քույրերիցս մեկը հղի էր, նրա հետ էր նաեւ 5–ամյա տղան։ Եկել էին նորածնի համար առեւտուր անելու համար։ Դեպքից հետո եկել ենք էստեղ, մարդ չի եղել, ԱԻՆ–ից քիչ մարդիկ են եղել, ինչ արել են՝ ժողովուրդն են արել»,– ասաց Վանիկը։
News.am-ի տեղեկություններով քույրերը Վայոց ձորի մարզից են, նրանցից մեկը ութամսական հղի է։
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում