Քորթնի Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել իր հարսանիքից (ֆոտո)
Քորթնի Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել իր հարսանիքից (ֆոտո)
Քորթնի Քարդաշյանն ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկարներ իր հարսանիքից։ Նախօրեին նա պաշտոնապես ամուսնացել է իր բոյֆրենդ, թմբկահար Blink-182 Թրևիս Բարքերի հետ։ «Մինչեւ մահը կբաժանի մեզ»,- մակագրել է նա հրապարակված լուսանկարները։ Արարողությունը տեղի է ունեցել Սանտա Բարբարայում։
Հարսանեկան զգեստը ընտրված է եղել Dolce & Gabbana-ից, որը ներկայացրել է իրենից կարճ բյուստ-շրջազգեստ խորը դեկոլտեով։ Արժեքը՝ 1825 դոլար։ Կերպարը լրացրել է սպիտակ քողով, եւ թափանցիկ ձեռնոցներով։
Բարքերը ներկայացել է սմոկինգով։ Շնորհավորել է նորապսակներին նաև Քիմ Քարդաշյանը։ Ամուսնության առիթով զույգն առաջիկայում նախատեսում է ճոխ հանդիսություն կազմակերպել Իտալիայում։ Բոլոր հարցերը այս առնչությամբ արդեն լուծված են։ Այս մասին գրել է People պարբերականը։