Մամուլ

Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործին. կապվել են Ծառուկյանի հետ. «Հրապարակ»

Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործին. կապվել են Ծառուկյանի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործընթացին:

Մեզ պատմեցին, որ դեռեւս Քոչարյանի կալանավորման օրերին էքս նախագահի տիկինն անձամբ է կապվել ամուսնու նախկին դաշնակիցների հետ ու գրեթե պարտադրել աջակցություն ցուցաբերել:

Այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել, սակայն, որոշ տեղեկություններով, վերջինս անհաղորդ է մնացել այդ հորդորներին, փոխարենը նոր կառավարությունից երաշխիքներ է պահանջել՝ իր չեզոքության դիմաց համարժեք վերաբերմունքի:

Ի դեպ, Քոչարյանի որդիներն էլ, ըստ տեղեկությունների, բիզնես փաստաթղթերն են մաքրում հոր՝ քաղաքականություն մտնելուն ընդառաջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել