Մամուլ

Քոչարյանի գործով պայթյուն է սպասվում

Քոչարյանի գործով պայթյուն է սպասվում

Hayeli.am-ը գրում է․ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ արտգործնախարար Մնացականյանի ու նրա ռուս գործընկեր Լավրովի միջև։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ իրականում արտգործնախարարների զրույցը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով:

Ռուսական կողմն ուղիղ տեքստով նշել է, որ հայ–ռուսական պաշտոնական հարաբերությունները և պետության առաջին դեմքերի միջև շփումները չեն կարգավորվի, քանի դեռ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման ճարտարապետներից հանդիսացող Ռ․ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։

Դա պաշտոնական Երևանի կողմից որպես թշնամական մեսիջ է ընկալվում Մոսկվայում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Չնայած ԱԳՆ-ից հերքել են այս լուրը, սակայն ըստ մեր տեղեկությունների, այն լիովին համապատասխանում է իրականությանը եւ այս մասին է վկայում նաեւ փաստը, որ հեռախոսազրույցը հաջորդեց «Մարտի 1»-ի գործով խափանման միջոցը չփոխելու դատական որոշմանը, որոշումից մեկ օր անց տեղի ունեցավ այդ հեռախոսազրույցը:

Թեեւ որոշ շրջանակներ փորձում են արտահոսքեր կազմակերպել, որ զրույցը ծավալվել է ղազարաբղյան հարցի կարգավորման եւ մասնավորապես Լավրովի հայտնի հայտարարության շուրջ, բայց նկատենք, որ այդ հայտարարությունը եղել է մոտ մեկ ամիս առաջ եւ բացի դրանից, կողմերը այդ հայտարարությունից հետո հեռախոսազրույց ունեցել են:

Ռուսական կողմից շատ կոնկրետ հասկացրել են, որ եթե խափանման միջոցի հարցում վերանայում չլինի, այն պարագայում, երբ երկրորդ նախագահի առողջական վիճակը ներկայում խիստ մտահոգիչ է, չորս վիրահատություն է տարել վերջին ժամանակներում, ապա ապագայում պայթունավտանգ զարգացումներ են սպասվում:

Կիսվել