Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանն ազատ է արձակվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանն ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Վահե Եփրիկյանը։
Հիշեցնենք, որ Նարեկ Մութաֆյանը կալանավորվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր ուղղելու և դա տեսանկարահանելու համար:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակերում Նարեկ Մութաֆանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը: