Քոչարյանի աջակիցները շնորհավորում են Լևոն Քոչարյանին․ Տեսանյութ
Արդեն տեղեկացրել ենք, որ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապանդմանը վերաբերող հոդվածը ճանաչեց հակասահմանադրական։ Այս առիթով ՍԴ-շենքի դիմաց հավաքված Քոչարյանի աջակիցները շնորհավորում են Լևոն Քոչարյանին։
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի երկու դատավորներ՝ Ֆելիքս Թոխյանը և Արման Դիլանյանը ունեն հատուկ կարծիք։
Դատարանի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից. որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։