Մամուլ

Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը վերսկսվեց. նա դատարանում է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը:

Նիստին մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը. նա դատարան է մտել շենքի հետնամուտքով: Երեկ սույն միջնորդության քննությունը հետաձգվել էր Քոչարյանին պատշաճ ծանուցելու պատճառով:

Քոչարյանին երեկ Մարտի 1-ի գործով հարցաքննել են մեղադրյալի կարգավիճակով: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել