Քոչարյանը ո՞վ ա, էն որ Մեղրին փոխանակելու ծրագի՞ր էր քննարկում․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից հայտարարում է, թե պատրաստվում է խանգարել Փաշինյանին՝ հանձնել հողերը, վարչապետն արձագանքեց. «Քոչարյանն ո՞վ ա, էն որ Մեղրին փոխանակելու ծրագիր էր քննարկե՞լ»:
Անդրադառնալով Արցախի հարցով բանակցություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Հասկանում եք, չէ՞, որ խոսքը մի տարբերակի մասին չէ, պետք է շրջանակ հասկանալ:
Բայց մինչ այդ մենք պետք է մի բան հասկանանք. մեզանից յուրաքանչյուրը պատրա՞ստ է կրել Ղարաբաղի հարցի լուծման՝ իր բաժին պատասխանատվությունը: Սա իմ քաղաքական գաղափարախոսության տրամաբանության մեջ է»:
Մանրամասները՝ տեսանյութում: