Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի՝ պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել
Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի՝ պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումն՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լարիսա Սարգսյանն ընդունել է վարույթ:
Քոչարյանի փաստաբանների ներկայացրած հայցադիմում պահանջվում է, որ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Քոչարյանից:
Դատական նիստը տեղի կունենա վաղը 16:30-ին: Դատարանի որոշումն ուժի մեջ կտնի կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ: