Քոչարյա՞նը կգնա ՀՔԾ-ի դուռը, թե՞ ՀՔԾ-ն՝ Քոչարյանի դուռը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է․ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը երեկ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու թեմային և Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարություններին՝ որ Քոչարյանը գտնվում է արտերկրում, Հայաստան կվերադառնա ամսի 25-ից ոչ շուտ, և առաջարկել էր, որ ՀՔԾ-ի հետ քննարկեն Քոչարյանին հարցաքննելու վայրը։ Այսինքն՝ հնարավոր է և ոչ ՀՔԾ-ում։
Խաչատրյանն ասաց, որ վկան հարցաքննության չներկայանալու դեպքում պետք է դրա վերաբերյալ հարգելի պատճառների մասին նախապես տեղյակ պահի վարույթն իրականացնող մարմնին, հակառակ դեպքում կարող է բերման ենթարկվել հարկադիր կարգով։ Բայց Քոչարյանն իրենց այդ հարցով տեղյակ չի պահել, ընդամենը նրա գրասենյակից ասել են, որ նա երկրում չէ։
ՀՔԾ-ն էլ «հաշվի առնելով նախկին նախագահի անձը», նրան բերման ենթարկելու որոշում չի կայացրել և որոշել է ևս մեկ ծանուցագիր ուղարկել՝ արդեն հուլիսի 26-ին ներկայանալու առաջարկով։ Փաստորեն, ՀՀ նախկին նախագահի հանդեպ ՀՔԾ-ն մեծահոգություն է ցուցաբերել։
Վիկտոր Սողոմոնյանի առաջարկին՝ քննարկել հարցաքննության տեղը և շամը,գուցե ՀՔԾ քննիչը ներկայանա Քոչարյանի գրասենյակ։ Կարչ ասած, եթե Մուհամեդը չգնա սարի մոտ, սարը կգնա Մուհամեդի մոտ։ Խաչատրյանն ակնարկեց, որ ակնարկեց, որ նման բան բացառիկ դեպքերում կարող է իրականացվել, օրինա, վկան ծանր հիվանդ է կամ գտնվում է այնպիսի տեղանքում, որտեղից հնարավոր չէ նրան բերել։
Մինչդեռ Քոչարյանի դեպքում, ըստ ՀՔԾ պետի, նման անհաղթահարելի ուժ կարխես թե չկա, հետևաբար նա ստիպված է ներկայանալ ՀՔԾ։
Ավելի մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։