ՄամուլՏեսանյութ

Քննվում է Երրորդ Հանրապետության ամենակարևոր գործերից մեկը․ Փաշինյանը՝ Ծառուկյանի գործի մասին (Տեսանյութ)

Քննվում է Երրորդ Հանրապետության ամենակարևոր գործերից մեկը․ Փաշինյանը՝ Ծառուկյանի գործի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործերին եւ դրա շուրջ զարգացումներին:

«Եկեք նայենք վերջին 2 տարվա վիճակագրությունը. 2018-ի հուլիսի 5-ին, երբ ԲՀԿ ներկայացուցիչները մեր կառավարության կազմում էին, քրեական գործ է հարուցվել հիմա արդեն ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի դեմ, հայտնի ծեծի դրվագով: Հետո հուլիսի 6-ին նա կալանավորվել է:

Հետո գործն ուղարկվել է դատարան, կայացվել է մեղադրական դատավճիռ: Սա այն ժամանակ, երբ իրենք կառավարության մեջ էին:

Խոսվում է Նվեր Ծառուկյանի մասին:  2019-ի հունվարի 29-ին Աբովյանի հայտնի սպանության առիթով հարուցվել է քրեական գործ: Հունվարի 29-ին Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա փաստացի կասկածի շուրջ:

Սա այն մասին, որ ասում են՝ ոնց կլինի, եթե տունը խուզարկել են, ուրեմն քաղաքական հետապնդում է: Խուզարկություններ են կատարվել Նվեր Ծառուկյանի բնակության վայրում, այդ թվում Ծաղկաձորի առանձնատանը:

Այսինքն սա առաջին դեպքը չէ: 2019-ին արդեն այս քրեական գործը կար: 2019-ի դեկտեմբերի 28-ին Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի գործողությունների հետ կապված հարուցվել է քրեական գործ եւ ես իմացա, որ այդ գործով պատճառված վնասը փոխհատուցվել : Դա  նշանակում է, որ մարդիկ իրենց մեղքն ընդունել են:

Ընդ որում պետական հողերի ծիծաղելի գներով ծիծաղելի գներով, ասենք 290 մլն դրամանոց հողը 700 հազար դրամով վաճառելու մասին է խոսքը:

«Հյուսիս-Հարավ» ճանապարհի մասով դեռեւս 2019-ի սեպտեմբերի 20-ին Սեդրակ Առուստամյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Հետո Սեդրակ Առուստամյանը այս տարվա ապրիլի 20-ին կալանավորվել է Գագիկ Խաչատրյանի գործով: Ուզում եմ սրան ավելացնել այն, որ ես մի քանի անգամ ասել եմ, որ կոռուպցիոն գործերով մեր իրավապահ մարմինները արդյունավետ չեն գործում»,-հայտարարեց վարչապետը:

Նախկինում իշխանությունը այս քրգործերը միշտ օգտագործել է, որ այդ ուժերին պահի վերահսկողության տակ, որովհետեւ լեգիտիմության խնդիր է ունեցել։

Մեր իշխանությունն այդպիսի խնդիր չունի, մեզ պետք չի քրեական գործերը դարձնել քաղաքական առեւտրի առարկա, որ 2 հայտարարություն պակաս անեն, կամ խոսալու ձեւն ընտրեն: Մենք իրենց խոսալու ձեւը գիտենք, կսովորեցնենք, իրենք էստեղ չեն էլ խոսա, որովհետեւ ժողովուրդը իրենց ստեղից վռնդելու է ընդհանրապես»:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել