Քննչական կոմիտեն հորդորում է տարածել այս հայտարարությունը․ գողության փորձ հայտնի խանութ սրահում
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Շենգավիթ վարչական շրջանում քննություն է տրվում պարզելու Երևանի առևտրի կենտրոններից մեկում գործող հագուստի խանութ սրահից գողության փորձ կատարած անձի ինքնությունը:
Նախաքննության ընթացքում Կոմիտե ստացվել է խանութ սրահի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։
ՀՀ Քննչական կոմիտեն հորդորում է տարածել այս հայտարարությունը և խնդրում, որորևէ տեղեկություն ունենալու դեպքում հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
Լիանա Մարտիրոսյան