Մամուլ

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գործընկերոջ հետ այցելել է Քննչական վարչություն, որտեղ գտնվում է Վարդանյանը։

«Նա գտնվում է Քննչական վարչությունում։ Ուզում ենք տեղեկացնել, որ ձերբակալված է խուլիգանության կասկածով։ Քննչական գործողությունները շարունակվում են, դրանց ավարտից հետո Սամվելին տեղափոխելու են ՁՎՊ»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ չեն ընդունում խուլիգանության կասկածը, քանի որ, ըստ իրենց չեն գտնում, որ առկա է խուլիգանության հանցակազմ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարք դրսևորած անձը՝ Սամվել Վարդանյանը, ձերբակալվել էր:

Կիսվել