Քննչականը դիմել է դատարան․ Վալոդյա Գրիգորյանի գործով կալանավորվածի մասով կա որոշում
Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Նարեկ Օհանյանին տարել են դատարան, որպեսզի կալանքը երկարաձգեն։ Արդյունքում, նախաքննական մարմնի միջնորդությունը բավարարվել է, եւ Նարեկ Օհանյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով։
Հիշեցնեք, որ սեպտեմբերի 28-ին հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով։ Կոմիտեից հայտնել էին, որ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։
Հիշեցնեք, որ Վալոդյան Գրիգորյանը սպանվել էր սեպտեմբերի 23-ին։ Նրա սպանության գործով կա կալանավորված 2 անձ, որոնք գտնվում են կալանքի տակ։ Մինչ օրս ենթադրյալ պատվիրատուները չկա, որի մասին պնդում են Գրիգորյանի հարազատները։
Մանրամասները՝ տեսանյութում․



