«Քիչ առաջ տեղեկացա Ստեփանավանում, էքսկուրսիայի ժամանակ տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին»․ Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քիչ առաջ տեղեկացա Ստեփանավանում ողբերգական դեպքի մասին: Էքսկուրսիայի ժամանակ Ստեփանավան քաղաքում` Լոռի Բերդում 150-200 մետր բարձրությունից կիրճն է գլորվել Ստեփանավանի միջնակարգ 6-րդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանը:
Զրուցեցի նաև տնօրենի հետ, ով մանրամասներ ներկայացրեց ողբերգական այս դեպքի վերաբերյալ: Խնդրեցի ցավակցությունս փոխանցել աշակերտի համադասարանցիներին, ուսուցիչներին և տղայի ծնողներին:
Հ.Գ. Շատ եմ խնդրում դասվարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել աշակերտներին էքսկուրսիաների տանելիս»: