Քիչ առաջ Սոչիում ավարտվեցին Պուտինի և Էրդողանի Սիրիայի շուրջ բանակցությունները
Քիչ առաջ Սոչիում ավարտվեցին Պուտինի և Էրդողանի Սիրիայի շուրջ բանակցությունները
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն Սոչիում ավարտվեցին 6 ժամից ավելի ձգվող բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև:
Պուտինը խոսքով Սիրիայի հարցում Թուրքիայի հետ «ճակատագրական որոշումներ» են կայացրել:
«Էրդողանը մանրամասն բացտրություններ է տվել Սիրիայի սահմաններում թուրքական զինուժի իրականացրած ռազմական օպերացիայի մասին»,- ասել է Պուտինը:
Այս պահից սկսած ՝ ռուս-թուրքական համատեղ պարեկություն կսկսվի սահմանից տաս կիլոմետր հեռավորության վրա ՝ «Խաղաղության աղբյուր» գործողությունների սահմանից դեպի արևմուտք և արևելք։
Երկու երկրների միջև կնքվել է նաև հուշագիր։ Հուշագրի համաձայն, քրդական ստորաբաժանումները դուրս կբերվեն Մանբիջից և Թել-Ռիֆաթից:
Հուշագիրը նախատեսում է, որ Մոսկվան և Անկարան միջոցներ կձեռնարկեն ՝ կանխելու համար ահաբեկիչների ներթափանցումը սիրիական-թուրքական սահմանի վրա և կհեշտացնի փախստականների անվտանգ և կամավոր վերադարձը:
Երկու պետությունները պայմանավորվել են նաև ստեղծել համատեղ մեխանիզմ ՝ Սիրիայի հարցով հուշագրի իրականացումը վերահսկելու համար:
Փաստաթուղթը եզրակացնում է, որ երկու կողմերը կշարունակեն աշխատել սիրիական հակամարտության քաղաքական լուծման ուղղությամբ ՝ Աստանայի գործընթացի շրջանակներում և կաջակցեն Սահմանադրական հանձնաժողովի գործունեությանը: