Քիչ առաջ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ
Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Տեղեկացնում եմ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,- գրել է նա:
Bavnews.am-ի հետ զրույցում նշեցին, որ այլ մանրամասներ այս պահին չեն կարող հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով: