Շոու-բիզնեսԱշխարհ

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը իրենց 3-րդ երեխան կունենան փոխնակ մոր միջոցով

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը իրենց 3-րդ երեխան կունենան փոխնակ մոր միջոցով

Ամերիկյան People ամսագրի փոխանցմամբ` հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը մտադիր են ներկա գտնվել իրենց 3-րդ երեխային կրող փոխնակ մոր ծննդաբերությանը:

«Նրանք որոշել են ամանորյա տոները Լոս Անջելեսում անցկացնել, որպեսզի հնարավորինս մոտ գտնվեն փոխնակ մորը: Նրանք երկուսն էլ պատրաստվում են ներկա լինել ծննդաբերությանը: Քիմն այնքան անհամբեր է: Ուզում է հնարավորինս շուտ գրկել փոքրիկ դստերը: Նա շատ է հուզվում ու անհանգստանում սպասվող ծննդաբերության համար»,-պատմել է քաջատեղյակ աղբյուրը:

Ինչ վերաբերում է փոքրիկի անվանը, ապա 37-ամյա Քարդաշյանն ու 40-ամյա Ուեսթը դեռևս չեն կողմնորոշվել: Նրանք խնդրել են ընկերներին, ընտանիքի անդամներին և նույնիսկ 4-ամյա դստերը՝ Նորթին, օգնել իրենց այդ հարցում:

Աղբյուրը հավելում է, որ աստղային զույգը փոխնակ մորը 33.000 դոլար է վճարել իրենց ապագա երեխային կրելու համար:

Ավելի վաղ Քարդաշյանը պատմել էր, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ունենալ 3-րդ երեխային: Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2014թ.՝ Իտալիայում: Քարդաշյանն ու Ուեսթն ունեն դուստր և որդի:

Կիսվել