Քիմ Քարդաշյանն՝ իր ոճային նոր փոփոխության մասին
Քիմ Քարդաշյանն՝ իր ոճային նոր փոփոխության մասին (Photo)
Ոճաբան Քրիս Էպլտոնը Քիմ Քարդաշյանի վարսերը ներկել է կապույտ գույնի և նրա լուսանկարը տեղադրել է Ինստագրամում։
37-ամյա Քարդաշյանը հաճախ արտասովոր հագուստներով և հետաքրքիր ոճերով է հանդես գալիս։ Այս տարվա սեպտեմբեր ամսին, նա արմատապես փոխել էր մազերի գույնը։
«Ես վաղուց երազում էի շիկահեր դառնալ։ Եվ վերջապես կարողացա երազանքս իրականություն դարձնել։ Գիտեմ, որ շատերը վստահ են, որ այն կեղծամ է, սակայն դա այդպես չէ։ Դրանք իմ վարսերն են»,-նշել է վերջինս։