Քիմ Քարդաշյանը պատմել է դիետայի մասին, որի շնորհիվ նիհարել է 30 կգ
Քիմ Քարդաշյանը պատմել է, որ ծննդաբերությունից հետո նիհարել է 30 կգ`դիետայի շնորհիվ։
Քիմ Քարդաշյանը «People» ամսագրին պատմել է, որ դիետայի շնորհիվ արդեն կորցրել է 30 կգ: «Կարծում եմ նիհարելիս դիետան շատ կարևոր հարց է: Սակայն առաջ չէի մտածում, որ այդքան կարևոր է: Ես մտածում էի, որ պարզապես կարող եմ մարզադահլիճում մարզվել և ուտել այն ինչ ուզում եմ: Բայց այդ դեպքում պետք է անընդհատ մարզվել»:
Քիմ Քարդշյանը պատմել է, որ օգտագործում է սպիտակուցային դիետա, նրա հիմնական սնունդը դարձել են ձուկը և հնդկահավը: Նաև նա օգտագործում է որոշ համտեսումներ, որոնք կարող են ներառել արգելված սննունդ, օրինակ`որոշ շոկոլադե կոնֆետներ: Այդպիսով ստեղծվում է տպավորություն, որ ամբողջովին քաղցրից չի հրաժարվում:
Այս դիետան ունի ինչպես սիրողներ, անպես էլ չսիրողներ: Այն հատկապես չեն սիրում դիետոլոգները` ասելով, որ այն օրգանիզմի համար շատ վտանգավոր է և կարող է մարսողական համակարգում առաջացնել բարդություններ:
Սակայն կարծես թե դա Քիմին չի անհանգստացնում, նա շարունակում է «Instagram»-ի իր բլոգում կիսվել ավելորդ քաշի դեմ պայքարի իր հաջողություննեով: