Քիմ Քարդաշյանը Հռոմի պապի նստավայր է ներկայացել «մերկ» զգեստով
Քիմ Քարդաշյանը Հռոմի պապի նստավայր է ներկայացել «մերկ» զգեստով
Ամերիկյան հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը հերթական անգամ սկանդալի մեջ է հայտնվել՝ իր կյանքի բոլոր մանրամասները սոցիալական ցանցերում հրապարակելու պատճառով:
Քիմը վերջերս ժամանել էր Վատիկան, որտեղ այցելել է նաև Ֆրանցիսկոս պապի նստավայր: Քարդաշյանը՝ սուպերմոդել Քեյթ Մոսի ընկերակցությամբ զբոսնել է իտալական փողոցներով ու թանգարաններով և լուսանկարներով կիսվել իր սոց․ էջերում:
Հետևորդների ուշադրությունը գրավել է աստղի հանդերձանքը, որով նա այցելել է Հռոմի Պապի նստավայր։
Օգտատերերը կարծիք են հայտնել, որ զգեստն անվայելուչ է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ հանդիպման համար:
Քարդաշյանին մեղադրել են կրոնի, բարոյական նորմերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ: Ի վերջո, Քիմը ստիպված է եղել բացատրություն տալ:
Սոցիալական ցանցում Քարդաշյանն իր լուսանկարներին կից կատարած գրառումը խմբագրել է՝ նշելով, որ «տեղյակ է եղել դրես-կոդից և ամբողջովին ծածկվել է Սուրբ Պետրոսի տաճար և Սիքստինյան մատուռ այցելելիս»: