Ազատ խոսք

Քիմին գիտենք նաև որպես հայրենասեր մարդ, որն արժանի է լավագույն հայկական ընդունելության․ Էդմոն Մարուքյան

Քիմին գիտենք նաև որպես հայրենասեր մարդ, որն արժանի է լավագույն հայկական ընդունելության․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«2014 թվականին պատգամավորական խմբով այցելեցինք Սիրիայի Լաթաքիա քաղաքը, որտեղ պատսպարված էին Քեսաբի թուրքական հարձակումից մազապուրծ փախած մեր հայրենակիցները:

Այցելության ավարտին նախաձեռնեցինք համահայկական #SaveKessab արշավը, որի նպատակն էր ճեղքել տեղեկատվական բլոկադան ու աշխարհին տեղեկացնել թուրաքական վայրագությունների և հայական Քեսաբը գրավելու մասին:

Արշավին միացան բազմաթիվ աշխարհահռչակ հայեր, բայց միայն Քիմի գրառումից հետո էր, որ BBC-ն և այլ գլոբալ ԶԼՄ-ները սկսեցին լուսաբաներ Քեսաբի թուրքական գրավումը և բարձրաձայնել խաղաղ բնակչության վրա տեղի ունեցած հարձակման մասին:

Ուզում եմ ասել, որ չենք մոռացել ու Քիմին գիտենք նաև որպես հայրենասեր մարդ, որն արժանի է լավագույն հայկական ընդունելության»:

Կիսվել