Քեոփսի բուրգը կառուցվել է Հայոց թագավոր Արա Գեղեցիկի պատվին
Քեոփսի բուրգը կառուցվել է Հայոց թագավոր Արա Գեղեցիկի պատվին։
Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. 5-րդ դարում կազմել է Հերոդոտոսը, որը քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը, շուտով նրա հետ համաձայնվել են Փիլոն Բյուզանդացին, իսկ ավելի ուշ՝ Անտիպատրոս Սիդոնացին։
Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել են եգիպտական բուրգերը, Ալեքսանդրիայի փարոսը, Զևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողը, Շամիրամի կախովի այգիները, Հալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում։
Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա։
Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ՝ Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին։ Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2, 5 տոննա։
Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ։
Քեոփսի բուրգի ներսի պատերին հայտնաբերված մոնոսկրիպտների և պատկերների վերծանումից հայտնի դարձավ, որ ի սկզբանե բուրգը կառուցվել է Հայոց թագավոր Արա Գեղեցիկի պատվին։