Քեզ նվիրելով ողջ մեր սերը․ Լուիզա Ներսիսյանի հուզիչ գրառումը
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը իր ինստագրամյան էջի սթորի բաժնում անդրադարձել է սիրված հաղորդավարուհի Զառա Արամյանի անժամանակ մահվան կորստին՝ կատարելով հուզիչ գրառում։
«Մեր ժպտերես Զառա… Քեզ նվիրելով ողջ մեր սերը»,- գրել է նա՝ կիսելով կարճ տեսահոլովակով։
Նշենք՝ երեկ հայտնել էինք, որ մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը։
Հավելենք, որ սիրված դերասանուհու հուղարկավորությունը տեղի կունենա ամսի 20-ին՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17։00-ից։



