«Քեզ գրկելու համար միայն արժեր ծնվել, տղաս». Քրիստինե Պեպելյանի հուզիչ գրառումը
«Քեզ գրկելու համար միայն արժեր ծնվել, տղաս». Քրիստինե Պեպելյանի հուզիչ գրառումը
Այսօր երգչուհի Քրիստինե Պեպելյանի 41-ամյակն է, ինչի առթիվ նա Ինստագրամի իր էջում հրապարակել է որդու՝ Արեգի ձայնագրությունը, որտեղ փոքրիկն առաջին անգամ բանաստեղծություն է ասում:
«Քեզ գրկելու համար միայն արժեր ծնվել, տղաս: Դու իմ իմ սեր, իմ խիղճ, իմ Արեգ արեգակ»,- տեսանյութին կից գրել է երգչուհին:
Նշենք, որ այս շրջանում երգչուհին որդու հետ ԱՄՆ-ում է։ Արեգը 2 տարեկան է: Վերջերս Ինստագրամի իր էջում կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ Քրիստինեն նշել էր, որ որդու դեմքը ցույց չտալու որևէ խնդիր չունի:
Արեգի համար ստեղծվել է «Դու ես» կոչվող երգը, շուտով կլինի տեսահոլովակ, որում նա կնկարահանվի: