Քարվաճառում վթարի ենթարկված բեռնատարի վարորդը հիվանդանոցում մահացել է
Քարվաճառում բեռնատարը կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել է։
Մարտի 2-ին Քարվաճառում վթարի ենթարկված վարորդը հիվանդանոցում մահացել է։
Trend-ը տեղեկացնում է, որ մարտի 2-ին 1980 թվականին ծնված Հեյդարով Յասին Մուխթար օղլուն «Volvo» մակնիշի ավտոմեքենայով Քարվաճառի շրջանի տարածքում կորցրել է կառավարումը և ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել։
Արդյունքում վարորդ Հեյդարով Յասին Մուխթար օղլուն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նա մահացել է Գյանջայի քաղաքային կենտրոնական հիվանդանոցում, որտեղ բուժվում էր։