Քարվաճառի ու Բերձորի շրջանների վերաբերյալ դեռ բանակցություններ են ընթանում
Քարվաճառի ու Բերձորի շրջանների վերաբերյալ դեռ բանակցություններ են ընթանում
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ տվյալներով Քարվաճառի ու Բերձորի շրջանների վերաբերյալ դեռ բանակցություններ են ընթանում։ Չնայած դրան, բնակիչները թողնում, ռուսների տարակուսած հայացքների տակ լքում են իրենց տները։ Ես ինչքան ծանոթ ունեմ, ասել եմ, որ գոնե սպասեն բանակցությունների ավարտին։
Դա մի վայրկյանում տեղի ունեցող բան չի, միշտ էլ ժամանակ կլինի՝ անվտանգ հեռանալու։ Եթե ծանոթ ունեմ, որ էնտեղի ժողովրդին տենց բան կարա լրացուցիչ խնդրեն, խնդրում եմ անել, եթե ճիշտ կհամարեն»։