Քարը վերցրել է ուզում է Կաթողիկոսի վրա գցել
Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյաց եկեղեցում՝ ընդդեմ Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ բռնաճնշումների։
Եկեղեցու դիմավ հավաքված հավատացյալները հանդիպում են պահանջել եկեղեցու դեմ արշավին միացած ու տիրադավ անունը ստացած թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ, սակայն հանդիպումն այդպես էլ չի կայացել։
«Քար են վերցրել, որ շպրտեն կաթողիկոսի վրա, էդ քարը ձեր վրա շպրտեք, դուք մեղք չե՞ք գործել, ցած նետիր քարն ու գնա ախաշխարհիր, բոլոր 10 եպիսկոպոսներին պետք է ուղարկել Խոր Վիրապի փոսը»,-ասաց ակցիայի կանանցից մեկը
Ակցիայի մասնակիցները նաև պահանջել են ազատ արձակել բանտարկված Սրբազաններին։



