Քասախ և Պռոշյան համայնքի բնակիչները փակել են Աշտարակի մայրուղին
Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել են Երեւան-Աշտարակ ճանապարհը:
Քաղաքացիները բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։ Նշենք, որ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը 250 և 200 դրամ արժեքով։
Պռոշյանցիները չեն համաձայնվում բացել ճանապարհը եւ ապրիլի 7-ին ժամը 17,30-ին գնալ Կառավարություն՝ հանդիպելու ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ:
Քիչ առաջ ակցիայի վայր եկան նաեւ մի խումբ կարմիրբերետավորներ: Ոստիկանապետը հաղորդեց, որ մինչեւ հարցի լուծումը կգործի թիվ 25 համարի երթուղին: