Քասախի բնակիչն ահազանգում է համայնքի թափառող շների, հոսանքի եւ տրասպորտի խնդրի մասին
ArmLur.am-ը գրում է․ «ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում թափառող շների խնդիրը չի լուծվում։ Այս մասին մեզ ահազանգում են Քասախի բնակիչները։ Նրանք մեզ հայտնում են, որ թափառող շները չստերջացված են։ Թափառող շների ոհմակին հանդիպում են Քասախի բոլոր փողոցներում։
«Սաղ գյուղն էլ էդ ա, շներ են, գյուղով մեկ թափառում են։ Երեխաներին վախենում ենք մենակ տեղ ուղարկել։ Կանայք էլ են վախենում, փոքր երեխան չի՞ վախենալու։ Ոչ ստերջազված ա, ոչ հսկում են էդ շներին։ Մեկին, որ կծեն, պատասխանը տալո՞ւ են»,- վրդոհված ասաց մեզ ահազանգած քաղաքացին։
Մենք հետաքրքրվեցինք, թե եղել են դեպքեր, որ շները հարձակվեն մարդկանց վրա՝ քաղաքացին պատասխանեց հետեւյալ կերպ․ «Պարտադի՞ր ա մարդու կծեն, որ գան խնդիրը լուծեն։ Քանի դեպք չի եղել, էս խնդիրը լուծել ա պետք»։
Քասախի բնակիչը նաեւ մեզ տեղեկացրեց այլ խնդրի մասին։ Նրա խոսքով՝ համայնքում հոսանքի տատանումներ հաճախ է լինում, հատկապես՝ վատ եղանակի դեպքում։
«Չեմ կարող ասել խնդիրը որն է, քանի որ ես մասնագետ չեմ, չեմ կարող ասել մալուխները հին են, թե չէ, բայց ամեն ձյուն, անձրեւ տեղալուց մեր հոսանքը անջանվում ա, լինում ա օրը մի քանի անգամ անաջատվում-միանում ա։ Տեխնիկա է փչանում։ Իմ տեխնիկան փչացել է»,- վրդոհված ասաց քաղաքացին՝ հավելելով, որ այսպես՝ խնդիրը չլուծելով, մեկը երկուս է դառնալու։
Մեզ ահազանգած քաղաքացին տեղեկացնում է նաեւ այն մասին, որ տրանսպորտի խնդիր էլ ունեն։ Տրանսպորտը, ինչպես ամիսներ առաջ հայտարարվեց, գյուղ չի մտնելու։
«Հոգնած աշխատանքից գալիս ենք, մեկ էլ էդտեղից քայլելով պիտի գնանք հասնենք մեր տները։ Իմ տնից 10-15 րոպե հեռավորություն է, բայց մարդ կա գյուղի ծերը պիտի հասնի»,- ասաց նա։
ArmLur.am-ը պարզաբանում ստանալու համար դիմեց Քասախի վարչական ղեկավար Արտակ Թովմասյանին։ Նրանից պատասխան մեզ չհաջողվեց ստանալ։ Քասախի համայնքապետարանից արձագանք ստանալուն պես՝ կհրապարակենք»։



