Մամուլ

Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ չհանել սեփական գույքը ձեր տներից. Արցախի նախագահի խոսնակ

Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ չհանել սեփական գույքը ձեր տներից. Արցախի նախագահի խոսնակ

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել եւ չհանել սեփական գույքը ձեր տներից:

Վահրամ Պողոսյան

Տարածքային զիջումների եւ այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռեւս չեն քննարկվել:

Երբ կծավալվեն այդ քննարկումները եւ կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- գրել է նա։

Կիսվել